Քաղաքացուն հնարավոր չի լինի աշխատանքից ազատել՝ կենսաթոշակային տարիքի անցնելու հիմքով
Նմանատիպ
ՀՀ կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների ծավալուն փաթեթ, որով ի թիվս այլ փոփոխությունների, օրինակ, սահմանվում է, որ քաղաքացուն հնարավոր չէ աշխատանքից ազատել՝ կենսաթոշակային տարիքի անցնելու հիմքով:
Կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիներին այդ հիմքով աշխատանքից ազատելու հիմքը հանվում է Աշխատանքային օրենսգրքից: Այս պահի դրությամբ կենսաթոշակային տարիքի անձանց հետ անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր հնարավոր չէ կնքել: Այդ սահմանափակումը նախագծով հանվում է:
«Հաստիքների կրճատման դեպքում նախապատվության իրավունք է տրվում որոշ խմբի անձանց համար: Այն անձանց, որոնք ռազմական գործողությունների ընթացքում կամ հաշմանդամություն են ձեռք բերել, կամ իրենց ընտանիքի անդամներից որևէ մեկին կորցրել են, համապատասխան նախապատվության իրավունք է տրվելու՝ մնալու և աշխատանքը շարունակելու»,-ներկայացրել է փոխնախարարը:
Կարգավորումներ են իրականացվել նաև հանգստի ապահովման իրավունքի առումով: Սարգսյանը նկատեց՝ օրինակ, շատ դեպքերում աշխատողները դիմում չեն ներկայացնում և երկար ժամանակ արձակուրդի չեն գնում: «Նոր կարգավորումով, եթե աշխատողը 2.5 տարվա ընթացքում արձակուրդ գնալու դիմում չի ներկայացնում, ապա գործատուին հնարավորություն է ընձեռնում իր հայեցողությամբ աշխատողին ուղարկել արձակուրդի: Ներկայում աշխատանքի ընդունվելուց հետո 6 ամսվա ընթացքում աշխատողին արձակուրդ չի տրվում: Հստակեցրել ենք, որ եթե գործատուն ու աշխատողը փոխադարձ համաձայնության են գալիս, ապա կարող է արձակուրդ ստանալ»,-ասել է փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում