Հայ զինծառայողը մոլորվել և հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում․ ՀՀ ՊՆ
21/03/2023 17:00
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Գորիսի Վերիշեն գյուղի մոտակայքում ադրբեջանցիների կողմից հայ բնակչի առևանգելու դեպքի կապակցությամբ։
«Մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Այս մասին հաղորդում է ՊՆ-ն:
Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ»,-ասվում է ՊՆ-ի հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում