Սպիրտային արտադրությամբ զբաղվելու իրավունքի համար սահմանվել է տարեկան պետտուրք
Նմանատիպ
Կառավարությունը գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու պարագայում առաջարկում է կրճատել ու պարզեցնել վարչարարությունը, ծանուցման ենթակա մի շարք գործունեության տեսակներով զբաղվող տնտեսվարողներին աջակցել, նպաստել այդ ոլորտների զարգացմանը: Այդ նպատակով առաջարկվում են փոփոխություններ ու լրացումներ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ու «Պետական տուրքի մասին» օրենքներում:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով ծանուցման ենթակա թորած ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության տեսակները տարանջատելու, հստակեցնելու եւ ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտադրությունը խթանելու նպատակով դրանց արտադրության գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանվել են տարեկան պետական տուրքերի առավել մատչելի դրույքաչափեր:
Էկոնոմիկայի նախարարության կողմից այժմ հաշվառվում են ծանուցման ենթակա 19 գործունեության տեսակներ: Նախագծերով առաջարկվում է դրանցից հանել 6-ը՝ ազատականացնելով ոլորտը, փոփոխել այլ 6-ը, պահպանել 5-ը, եւս մեկն ավելացնել:
Մասնավորապես, ծանուցում ներկայացնելու պահանջն առաջարկվում է հանել օրենքի գյուղատնտեսության բնագավառին վերաբերող բաժնի հետեւյալ գործունեության տեսակների համար`անասնաբուժության բնագավառում օգտագործվող կերապատրաստուկների արտադրություն, անասնաբուժասանիտարական փորձաքննություն, բույսերի պաշտպանության քիմիական եւ կենսաբանական միջոցների արտադրություն եւ վաճառք: Թույլ ալկոհոլային խմիչքների, գարեջրի, 100.000 լիտրից ավելի շշալցված կոնյակի իրացման եւ ներմուծման գործունեությամբ զբաղվելու համար եւս առաջարկվում է հանել ծանուցման պահանջը: Առանձնացվել են թորած ալկոհոլային խմիչքներից եւ խմորման նյութերից, էթիլային սպիրտի գործունեությունից վիսկիների, ռոմի, ջինի, սպիրտային այլ թուրմերի եւ մինչեւ 22 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության գործունեության տեսակները, դրանք սահմանվել են որպես ծանուցման ենթակա գործունեության առանձին տեսակներ:
Միավորվել են վիսկիների, ռոմի, ջինի, սպիրտային եւ այլ թուրմերի ու մինչեւ 22 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության գործունեության տեսակները, դրանցով զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանվել է 3 մլն դրամ տարեկան պետական տուրք, որն անհամեմատ քիչ է նախկին սահմանաչափից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում