Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու

Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Հանրապետական դաշինքի» կողմից  պաշտոնապես առաջադրվել է որպես նախագահի միասնական թեկնածու։

Իշխող կուսակցության ընտրական վարչության ղեկավար Ալի Իհսան Յավուզը և «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Ֆեթի Յըլդըզը դիմում են ներկայացրել Բարձրագույն ընտրական խորհրդին։

Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։ Նշվում է, որ Թուրքիայի նախագահի հավանական թեկնածուների դիմումները կընդունվեն մինչև մարտի 23-ը։ Թեկնածուները, որոնց կուսակցությունները ներկայացված չեն գործող խորհրդարանում, պետք է մարտի 22-ից 27-ը հավաքեն 100 000 ստորագրություն ընտրողներից։ Սպասվում է, որ ընդդիմադիր «Ժողովրդական դաշինք»-ի միասնական թեկնածուի՝ Էրդողանի հակառակորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դիմումը կներկայացվի վաղը՝ մարտի 22-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում