ՊԲ զինծառայողը հրազենային մահացու վիրավորում է ստացել

Հունիսի 1-ին ժամը 8.20-ի սահմաններում ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1993թ. ծնված Սարո Արտյոմի Սամվելյանը:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից, միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում