Մարտի 27-ից մեկնարկում է մաքսային հսկողության գործառնությունների մեկ վայրում իրականացման պիլոտային ծրագիրը
Նմանատիպ
Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին տեղեկացնում է, որ մաքսային հսկողության աշխատանքների պարզեցման, դյուրացման և դրա վրա ծախսվող աշխատաժամանակի նվազեցմանն ուղղված միջոցառումների շրջանակում, «Ապավեն Տերմինալ» ՓԲԸ ժամանակավոր պահպանման պահեստում 2023 թ. մարտի 27-ից մեկնարկում է մաքսային հսկողության գործառնությունների մեկ վայրում իրականացման պիլոտային ծրագիրը:
Ծրագրի շրջանակում «Ապավեն Տերմինալ» ՓԲԸ ժամանակավոր պահպանման պահեստ առաքված բեռների բացթողնման համար անհրաժեշտ մաքսային բոլոր գործառնությունները՝ «փաստաթղթային հսկողություն և փաստացի զննում», կիրականացվեն անմիջականորեն «Ապավեն Տերմինալ» ՓԲԸ ժամանակավոր պահպանման պահեստի տարածքում՝ հատուկ այդ նպատակով կահավորված սպասարկման սրահում:
Պիլոտային ծրագրի արդյունավետ իրականացման և տնտեսվարողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով Կոմիտեն հորդորում է մաքսային գործառնությունների համար անհրաժեշտ վճարումները կատարել նախօրոք՝ նախքան տերմինալ այլցելելը՝ е-payments.am համակարգի միջոցով։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Հետևեք մեզ նաև Telegram-ում