Հունաստանում երկաթուղային վթարից հետո արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Հունաստանում երկաթուղային վթարից հետո արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մայիսին համապետական ընտրություններ է նշանակել՝ հուլիսին իր պահպանողական կառավարության կառավարման ժամկետի ավարտից երկու ամիս առաջ:

Երկրում մի շարք բուռն զանգվածային բողոքի ցույցեր գրանցվեցին ողբերգական երկաթուղային աղետից հետո, որի հետևանքով 57 մարդ զոհվեց։ Ցուցարարներն իրար փոխարինած կառավարությանը մեղադրում են անվտանգային խնդիրները լուծելու անկարողության մեջ, որը Հունաստանում տասնամյա ֆինանսական ճգնաժամի ժառանգությունն է, որն ավարտվել է 2018 թվականին։

Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ վարչապետն այսպես թե այնպես պատրաստվում էր ապրիլին հայտարարել արտահերթ ընտրությունների մասին, սակայն աղետն ու դրան հետևած բողոքի ցույցերը փոխել են նրա ծրագրերը։ Այժմ Միցոտակիսը կարող է կատարվածի համար իր պաշտոնով վճարել։ Նրա աջ կենտրոնամետ «Նոր դեմոկրատիա» կուսակցության վարկանիշը, ըստ հարցումների, անկում է ապրում: Եթե ընտրությունների առաջին փուլում իշխող կուսակցությունը չկարողանա մեծամասնություն ստանալ խորհրդարանում, չի կարողանա կառավարություն ձևավորել։ Իսկ դա նշանակում է, որ կսպասվի երկրորդ փուլով քվեարկություն հուլիսին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում