Վարժական հավաքների կանչված քաղաքացիների աշխատավարձը կպահպանվի. նոր նախագիծ
Նմանատիպ
Վարժական հավաքների կանչված աշխատող պահեստազորայինների աշխատավայրում աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները հստակեցնելու նպատակով կառավարությունն առաջարկում է համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարել Աշխատանքային օրենսգրքում:
Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը` ներկայացնելով առաջարկվող օրենսդրական կարգավորումները։
Ներկայացված նախագծով առաջարկվում է մինչև 30 օր ժամկետով վարժական հավաքների ներգրավելիս վճարվել աշխատողի հիմնական աշխատավարձի և վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար աշխատողին որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության դրական տարբերությունը, իսկ 30 օրը գերազանցող հավաքների դեպքում աշխատողի աշխատավարձը կորոշվի գործատուի և աշխատողի համաձայնությամբ կամ աշխատանքային պայմանագրով:
Առաջարկվող կարգավորումը, կառավարության համոզմամբ, հնարավորություն կտա վարժական հավաքներին մասնակցող աշխատողների աշխատավարձը պահպանել ամբողջությամբ, մյուս կողմից՝ դա մեծ բեռ չի հանդիսանա գործատուի համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում