Պենտագոնը Հայաստանի ԱԱԾ–ին ամենագնացներ կնվիրի
23/03/2023 12:46
Նմանատիպ
Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը «Զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման» ծրագրի շրջանակներում Հայաստանին որպես նվիրատվություն տրամադրում է մի շարք տեխնիկական սարքավորումներ, 13 ամենագնաց մեքենաներ և դրանց պահեստամասեր։
Այս մասին հայտարարվել է այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Ներկայացված նախագծի համաձայն, նշված գույքն ամրացվելու է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը` սահմանապահ զորքերի կողմից իրենց առջև դրված խնդիրների առավել արդյունավետ լուծման նպատակով:
Նախագծն այսօր կառավարության նիստում հավանություն է ստացել ու առաջիկայում կներկայացվի խորհրդարանի վավերացմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում