«Բայրաքթար»-ը, որի մասին շատ խոսվեց, իրականում այդքան էլ լավը չէ. Մեդվեդև
23/03/2023 14:07

Նմանատիպ
Ոչ բոլոր արտասահմանյան անօդաչու թռչող սարքերն են կատարյալ, խոսքն այդ թվում թուրքական «Բայրաքթար»-ի մասին է, ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, գրում է rbc.ru-ն:
«Այդ նույն «Բայրաքթար»-ը, որի մասին շատ խոսվեց, իրականում այդքան էլ լավը չէ։ Չի կարելի ասել, որ այն այդքան ֆանտաստիկ բան է»,- ասել է Մեդվեդևը։
rbc.ru-ն հավելում է, որ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը, որոնք արտադրվում են թուրքական «Բայքար» մասնավոր ընկերության կողմից, մարտերի ընթացքում օգտագործվել են ուկրաինական բանակի կողմից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախորդ տարի բազմիցս հայտնել է դրանց ոչնչացման մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում