Ռոնալդուն դուբլի հեղինակ և բացարձակ ռեկորդակիր
Նմանատիպ
Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում երեկ Լիխտեյնշտեյնի հավաքականի դեմ խաղում խփեց իր 119-րդ և 120-րդ գոլերը, որոնք ավելի ամրապնդեցին պորտուգալացու սահմանած անձնական ռեկորդը ազգային հավաքականների կազմում խփած գնդակների հարցում։
Այսպիսով Պորտուգալիան հաղթանակով մեկնարկեց Եվրո-2024-ի խմբային փուլը։ Սակայն Լիսաբոնում անցկացված խաղը ևս մեկ առիթով էր պատմական Ռոնալդուի համար․ պորտուգալացի հարձակվողն անցկացրեց ազգային հավաքականի կազմում իր 197-րդ հանդիպումը, որով շրջանցեց քուվեյթցի ֆուտբոլիստ Բադեր Ալ-Մուտավային և սահմանեց համաշխարհային ռեկորդ։
Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է գրեթե երկու տասնամյակ առաջ՝ 2003 թվականի օգոստոսի 20-ին, Ղազախստանի ընտրանում հետ ընկերական խաղով։ 2007 թվականից նա իր երկրի ընտրանու ավագն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում