Հայկական պատվիրակությունը կմասնակցի Բեռլինում և Ջենովայում անցկացվող պոեզիայի ամենամյա փառատոներին

«Հայկական գրատպության 500-ամյակի» և  «Երևանը գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաքի» միջոցառումների շրջանակում, «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դ. Մաթևոսյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը կմասնակցի 2012 թ. հունիսին Բեռլինում (հունիսի 1-4-ը)  և Ջենովայում (հունիսի 7-10) անցկացվող  պոեզիայի ամենամյա փառատոներին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Մշակույթի նախարարության մամլո ծառայությունից, Դ. Մաթևոսյանը նշված փառատոներին հրավիրվել է գործընկերային հանդիպումների (Բեռլինում` «Լիրիքլայն.օրգ» միջազգային նախագծի կողմից, Իտալիայում` որպես «Գրական տապան 2012»-ի շրջանակում ձևավորվող Հայաստանի պոեզիայի փառատոնի կազմակերպչի): Բեռլինի  պոեզիայի  փառատոնին հրավիրվել է նաև երիտասարդ բանաստեղծուհի Տաթևիկ Չախչախյանը:

Ջենովայի պոեզիայի փառատոնին հրավիրվել են «Դլե Մկոն Դե կիթառ և վոկալ» նախագծի ղեկավար Աշոտ Ադամյանը, մասնակիցներ՝ Արմինե Գեղամյանը, Քրիսթինե Ղազարյանը և երիտասարդ պոետներ Նշան Աբասյանը, Հասմիկ Սիմոնյանը: Համերգը կհամադրվի բանաստեղծների ընթերցումներով: Փառատոնում հատուկ օր է նախատեսվում նաև հայկական խոհանոցի երաժշտական շնորհանդեսի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում