Team Telecom Armenia-ն գործարկել է Speak Up հարթակը

Team Telecom Armenia-ն գործարկել է Speak Up հարթակը

Team Telecom Armenia-ն գործարկել է Speak Up հարթակը։

«Հավատարիմ մնալով թափանցիկ ու ազնիվ աշխատելաոճի սկզբունքներին և խրախուսելով բաց երկխոսությունը աշխատակիցների ու գործընկերների հետ՝ Team Telecom Armenia-ն գործարկել է Speak Up հարթակը։

Այն ընկերության հետ առնչություն ունեցող բոլոր անհատներին և իրավաբանական անձանց թույլ կտա բարձրաձայնել իրենց մտահոգություններն ընկերության քաղաքականությունների, գործող օրենսդրության, կանոնակարգերի հնարավոր խախտումների կամ չարաշահումների վերաբերյալ՝ առանց հետապնդման մտավախության։

Կոմպլայենսի և Գործարար Էթիկայի ծրագրի ընդլայնմամբ՝ ընկերությունը նպատակ ունի ստեղծել բաց, ազնվության և անաչառության վրա հիմնված հարաբերություններ։ Speak Up-ը հասանելի է բոլորին՝ անկախ գտնվելու վայրից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում