Հայկական ZERO Systems-ը ներդրումներ է ներգրավել Thomson Reuters-ից
Նմանատիպ
ZERO Systems կոգնիտիվ ավտոմատացման հարթակը հայտարարել է Thomson Reuters վենչուրային ֆոնդից ռազմավարական ներդրումներ ներգրավելու մասին։
Ներդրումները հետևում են Thomson Reuters-ի և ZERO-ի բիզնես և տեխնոլոգիական համագործակցությանը, որը հայտարարվել էր 2022-ի աշնանը:
ZERO Systems-ը ավտոմատացման հարթակ է, որը կարգավորվող ոլորտներ է բերում Generative AI-ն և Large Language Models-ը (LLMs): Ստարտափի առաջադեմ բազմաֆունկցիոնալ AI շարժիչը կազմակերպություններին հնարավորություն է տալիս ավտոմատացնել իրենց բիզնես գործընթացները, ձեռք բերել տեղեկատվություն և բարելավել աշխատակիցների արտադրողականությունը՝ չխախտելով անվտանգության չափանիշները:
Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին ԱՄՆ-ում: Ընկերության ամենամեծ մասնաճյուղը Հայաստանում է: ZERO-ն ներկայում մասնաճյուղեր ունի Կանադայում, Լեհաստանում, Ուկրաինայում:
Thomson Reuters-ը բիզնես տեղեկատվական ծառայությունների առաջատար մատակարար է, որի արտադրանքը ներառում է նեղ մասնագիտացված տեղեկատվական ծրագրակազմ և գործիքներ իրավաբանական, հարկային, հաշվապահական ոլորտի մասնագետների համար՝ համակցված գլոբալ նորությունների աշխարհի ամենահայտնի լրատվական ծառայություններից մեկի՝ Reuters-ի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում