Yerevan
16
+34°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Երևանն ու Անկարան զբոսաշրջային շրջանից առաջ կբացեն սահմանը օտարերկրացիների համար

Երևանն ու Անկարան զբոսաշրջային շրջանից առաջ կբացեն սահմանը օտարերկրացիների համար

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները վերահաստատել են այս տարի մինչև զբոսաշրջային շրջանի սկիզբը հայ–թուրքական ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու պայմանավորվածությունը։ Այս մասին ԱԺ–ում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ներկայացնելով ԱԳՆ 2022 թվականի գործունեության հաշվետվությունը։

Միրզոյանը ընդգծեց, որ հայկական կողմն այժմ ակտիվ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ։

Նա հիշեցրեց, որ հայ-թուրքական սահմանի Մարգարայի ցամաքային անցակետը 30 տարվա մեջ առաջին անգամ գործարկվել է փետրվարին, երբ Հայաստանը մարդասիրական օգնություն և փրկարարներ ուղարկեց երկրաշարժից տուժած Թուրքիային։

2022 թվականի փետրվարից վերսկսվել են երկրների միջև ուղիղ չվերթները, իսկ այս տարվանից՝ օդային բեռնափոխադրումները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում