Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը
Նմանատիպ
«Փոքր և միջին ձեռնարկությունների համար Ակբա բանկի անվճար բիզնես դասընթացները եղել են ոչ թե բիզնես պրոյեկտ, այլ սոցիալական պատասխանատվություն։ Համախոհներով մտածում էինք՝ ինչո՞վ կկարողանանք օգտակար լինել բիզնես համայնքին։ Սա է ՓՄՁ-ների համար անվճար բիզնես դասընթացների կազմակերպման և իրականացման հիմնական գաղափարը, որը փայլուն իրականացնում ենք»,- նշում է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը։
Տասը տարի առաջ Ակբա բանկը ստեղծեց ֆինանսական կազմակերպություններին ոչ այնքան հատուկ նախաձեռնություն, որի նպատակը բանկի գործընկերներին, հաճախորդներին ու հետագայում նաև ոչ հաճախորդներին հավելյալ արժեքի փոխանցումն է։
Թարմացված sme.acba.am հարթակում հնարավոր է ծանոթանալ ՓՄՁ-ների համար առաջիկա բիզնես դասընթացների վերաբերյալ ժամանակացույցին, միջոցառումներին, ինչպես նաև օգտվել ուսումնական բազմաթիվ նյութերից ու բիզնեսի կառավարման համար օգտակար ձևանմուշներից։
Բիզնեսներին առավել շատ օգտակար լինելու համար բանկի Acba Business Partner ենթաբրենդի ներքո Ակբան մեկնարկել է նոր նախաձեռնություն՝ Acba⠀Business⠀Club-ը, որի նպատակն է ստեղծել այնպիսի հարթակ, որտեղ բիզնեսը կկարողանա նոր խթան հաղորդել Հայաստանում գործարարության զարգացմանը, նաև համագործակցության ավելի մեծ հնարավորություններ ու նոր հեռանկարներ կստեղծվեն ի նպաստ Հայաստանի տնտեսության։
Ակբա բանկը Հայաստանի ֆինանսական համակարգում առաջինն է, որը ՓՄՁ-ների զարգացման համար 2013 թվականին մեկնարկեց և մինչև օրս շարունակում է անվճար բիզնես դասընթացների շարքը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում