Իրանը պատրաստվում է ռուսական «Միր» համակարգի գործարկմանը
25/03/2023 21:02
Նմանատիպ
Ռուսական «Միր» վճարային համակարգը շուտով կարող է գործարկվել Իրանում, ՏԱՍՍ-ին հայտնել է Իրանի զբոսաշրջության, մշակութային ժառանգության և արհեստների փոխնախարար Ալի Ասղար Շալբաֆիյանը։
«Ռուսաստանի և Իրանի կենտրոնական բանկերն արդեն աշխատում են այս նախագծի վրա։ Հույս ունենք, որ շուտով արդյունք կլինի»,- ասել է նա։
Այն, որ Թեհրանն ու Մոսկվան քննարկում են Իրանում ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերի օգտագործման հարցը, անցյալ տարվա մարտի վերջին ասել էր Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ Նա նաև հայտնել էր, որ կողմերը քննարկում են իրանական բանկերը Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգին (SPFS) միացնելու հարցը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում