Հավասար խաղում Հայաստանի հավաքականը պարտվեց

Հավասար խաղում Հայաստանի հավաքականը պարտվեց

Ավարտվեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։

Մեր ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում պարտվեց Թուրքիայի հավաքականին 2:1 հաշվով։

Խաղն անցավ բավականին լարված և դիտարժան․ Հայաստանի հավաքականը լավ տպավորություն թողեց, աչքի ընկավ բազմաթիվ գրոհներով, սակայն հաշվի մեջ մրցակցին։

Հանդիպման 10-րդ րոպեին Հայաստանի հավաքականը հաշվի մեջ առաջ անցավ․ թուրք ֆուտբոլիստ Օզան Կաբակը դարձավ ինքնագոլի հեղինակ։

34-րդ րոպեին թուրք ֆուտբոլիստ Օրկուն Կյոկչուն հեռահար հարվածով հավասարեցրեց հաշիվը, իսկ 64-րդ րոպեին Մուհամեդ Քերեմ Ակտուրկօղլուն Թուրքիայի հավաքականին առաջ մղեց հաշվի մեջ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում