«Ֆիթ» ալկալային ջուրն արժանացել է PRODEXPO 2023 միջազգային ցուցահանդեսի ոսկե մեդալի

«Ֆիթ» ալկալային ջուրն արժանացել է PRODEXPO 2023 միջազգային ցուցահանդեսի ոսկե մեդալի

Մոսկվայում տեղի է ունեցել PRODEXPO 2023 միջազգային ցուցահանդեսը։ Այս տարի ցուցահանդեսը հոբելյանական էր. բացվում էր 30-րդ անգամ։ Այն հոբելյանական էր նաև «Ֆիթ ալկալային ջուր» ընկերության համար։ Առաջին անգամ հայկական միասնական ամենամեծ տաղավարում ներկայացվել են նաև «Ֆիթ» ջրերը։

«Առաջին տարին է, որ «Ֆիթ» ջրերի տեսականիով հանդես ենք գալիս PRODEXPO միջազգային ցուցահանդեսում։ Արդեն ունենք շատ թվով նախնական պայմանավորվածություններ։ Մեծ հետաքրքրության ենք արժանացել սպառողի կողմից «Ֆիթ» ջրերի տեսականիի դիզային կրաետիվության և առողջարար հատկությունների շնորհիվ», – ներկայացնելով իր ընկերության արտադրանքն՝ ասել է «Ֆիթ ալկալային ջուր» ընկերության հիմնադիր Անդրանիկ Նավասարդյանը։

Ջրի շշերի յուրօրինակ դիզայնի և դետալային լուծումների շնորհիվ ընկերության արտադրանքը կարճ ժամանակում գրավեց շուկան։ Բարձր որակն էլ ապահովեց սպառողների վստահությունը։ Այն Հայաստանում միակ ջուրն է, որն իր մեջ պարունակում է կալիումի բարձր մակարդակ և սիլիցիում, որը խթանում է օրգանիզմում կոլագենի բնական արտադրմանը։

«Ջրի կարգախոսն է «ապագայի ջուրը», որովհետև մենք վստահ ենք, որ ապագայում բոլորն ընտրելու են ոչ թե ծարավը հագեցնելու համար ուղղակի ջուր, այլ առողջարար ջուր», – իր խոսքում նշել է Անդրանիկ Նավասարդյանը՝ հավելելով, որ իրենք ուսումնասիրել են, թե առօրեայում ինչ միներալ չի ստանում մարդու և հատկապես երեխաների օրգանիզմն ու ավելացեր դրանք «Ֆիթ» ջրերի մեջ։ Ա. Նավասարդյանը հատկանշական է համարում, որ իրենց արտադրած ջրերի առողջարարության էֆեկտը մարդիկ շատ արագ են զգում։

Ցուցահանդեսին ներկայացվել է նաև Black Fit հիմնային ջուրը, որը հիանալի հակաօքսիդանտ է և ունի երիտասարդացնող էֆեկտ։ 

«Առանձնահատուկ ուզում եմ նշել մեր սև ջրի մասին, որովհետև տարածաշրջանում միակն ենք, որ սև գույնը ստացել ենք ոչ թե գունանյութերով, այլ բնական, օգտակար բաղադրիչներով», – նշում է Անդրանիկ Նավասարդյանը։

ProdExpo-ի շրջանակում անցկացված մրցույթում «Ֆիթ» ալկալային ջուրն արժանացավ լավագույն որակի համար ոսկե մեդալի։ Ինչպես նշում են ընկերությունում, միջազգային հարթակում նման բարձր գնահատականը դառնում է նոր հաջողությունների սկիզբ։ 



Հետևեք մեզ նաև Telegram-ում