Հսկա աստերոիդ` Երկրի և Լուսնի միջև

Հսկա աստերոիդ` Երկրի և Լուսնի միջև

Երկրի և Լուսնի ուղեծրերի մեջտեղով բավական մեծ աստերոիդ է անցել, որն ունակ է եղել ոչնչացնել մի ամբողջ քաղաք։

Ի բարեբախտություն բոլորիս` աստերոիդը չի բախվել ոչ Երկրին, ոչ էլ նրա արբանյակ Լուսնին։

2023 DZ2 անունը կրող օբյեկտը հայտնաբերվել է մեկ ամիս առաջ։

Ինչպես կանխատեսել էին գիտնականները, այն անցել է Երկրից 175,000 կմ հեռավորության վրա շաբաթ օրը՝ Լուսնի կողքով թռչելուց հետո:

Հազվադեպ է պատահում, որ նման մեծ չափեր ունեցող աստերոիդը, որն ունի 40-ից 90 մ տրամագիծ, այդքան մոտենա մեր մոլորակին:

Աստղագետները սա որակել են որպես տասնամյակում մեկ անգամ տեղի ունեցող իրադարձություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում