Իրանը նավթարդյունաբերության ոլորտում 89 մլրդ․ դոլարի ներդրման կարիք ունի
Նմանատիպ
Նավթի և գազի արդյունահանումը 50%-ով ավելացնելու համար անհրաժեշտ է 89 միլիարդ դոլարի ներդրում նավթի և 71 միլիարդ դոլարի ներդրում գազի արդյունահանման մեջ։ Այս մասին իրանական IRNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանի ազգային նավթային ընկերության (NIOC) գլխավոր տնօրեն Մոհսեն Խոջաստեփուրը։
Նա հայտարարել է, որ օրակարգում Ազադեգանի նավթահանքի շահագործումն է, որպես աշխարհի 10 խոշորագույն նավթահանքերից մեկը։
Ըստ Խոջաստեփուրի՝ հյուսիսային և հարավային Ազադեգան հանքավայրերը զարգացնելու նպատակով յոթ միլիարդ դոլար արժողությամբ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել 6 խոշոր բանկերի և իրանական 6 հետախուզական և արդյունահանող ընկերությունների հետ՝ Ազադեգան հանքավայրից նավթի օրական արդյունահանումը 200 հազարից հասցնելով 570 հազար բարելի:
Հոջաստեպուրը նշել է, որ նավթում 89 միլիարդ դոլարի ներդրումների դեպքում նավթի արդյունահանումը կհասնի օրական 5,7 միլիոն բարելի, իսկ 71 միլիարդ դոլարի ներդրման դեպքում գազի արդյունահանման հզորությունը կարող է հասցնել օրական 1,5 միլիարդ խորանարդ մետրի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում