Մոլորակի բնակչությունը կարող է իր պիկին հասնել 2050թ-ին
Նմանատիպ
Աշխարհի բնակչությունը աճը կարող է իր պիկին հասնել 2050թ-ին՝ 8․6 միլիարդ, և նվազել դեպի 7 միլիարդի շեմը մինչև 2100թ-ը։
Նման կանխատսում այսօր՝ մարտի 27-ին, հայտնել է New Scientist բրիտանական ամսագիրը․ այն անդրադարձել է Earth4All մոդելին, որը մշակվել է «Հռոմի ակումբ» միջազգային հասարակական կազմակերպության նախաձեռնության շրջանակներում։
Ընդ որում, մինչև 2100 թվականը գնահատված ցուցանիշը 2-3 միլիարդով պակաս է այլ կանխատեսումների համեմատ։
Եթե իշխանությունները ներդրումներ կատարեն աղքատության և անհավասարության նվազեցման համար, ապա 2040թ-ին աշխարհի բնակչությունը 8․5 միլիարդի շեմը կանցնի, իսկ մինչև դարավերջ բնակչությունը կարող է նվազել մինչև 6 միլիարդ։ Նման տեսակետ ունեն փորձագետները։
«Նույնիսկ եթե թվերն այնքան էլ սարսափելի չեն, որքան նախկինում ենթադրվում էր, դա չի նշանակում, որ մենք խնդիրներ չունենք»,- ասել է Earth4All զեկույցի հեղինակներից մեկը՝ Բենիամինո Կալեգարին։
Աշխարհի բնակչությունը հասել է 8 միլիարդ մարդու
2022 թվականի ամռանը ՄԱԿ-ը հրապարակեց իր զեկույցը, որից հետևեց, որ մինչև 2080 թվականը մոլորակի բնակչությունը կհասնի 10․4 միլիարդի։ 2022 թվականի նոյեմբերին, ՄԱԿ-ի տվյալներով, աշխարհի բնակչությունն անցել է 8 միլիարդի սահմանագիծը։
«Մենք գիտենք, որ ցածր եկամուտ ունեցող երկրներում արագ տնտեսական զարգացումը հսկայական ազդեցություն ունի ծնելիության մակարդակի վրա», – ասում է Earth4All ծրագրի ղեկավար Պեր Էսպեն Սթոքնեսը: «Բնական աճը նվազում է, երբ աղջիկները ստանում են կրթություն, իսկ կանայք ստանում են տնտեսական աջակցություն և ավելի լավ առողջապահական ծառայություններ», – ավելացրել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում