Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2 ամսում աճել է 10.9 տոկոսով
Նմանատիպ
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա առաջին երկու ամսում՝ հունվար-փետրվարին 10.9 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:
Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-փետրվարին 2022-ի հունվար-փետրվարի համեմատ ավելացել է 1 տոկոսով: Շինարարության ծավալը այս տարի 2 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 13.2 տոկոսով
Իսկ առևտրի շրջանառությունում այս տարվա հունվար-փետրվարին 2022-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացումը կազմել է 18 տոկոս:
2023-ի առաջին 2 ամսում Հայաստանում մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 23.5 տոկոսով:
Իսկ այս տարվա հունվար-փետրվարի ընթացքում սպառողական գների ինդեքսը 2022-ի հունվար-փետրվարի համեմատ աճել է 8.1 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն էլ նույն ժամանակահատվածում աճել է 0.8 տոկոսով:
Իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է նվազում՝ 0.2 տոկոսով:
Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառությանը, այս տարվա առաջին երկու ամսում արտաքին առևտշրջանառության ծավալներում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրվել է 77.7 տոկոս աճ, ընդ որում արտահանումն աճել է 96.4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 67.4:
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-փետրվար ամիսներին կազմել է 394.67 դրամ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում