30.1 C
Yerevan

Ռուսաստանն ունի բացառիկ զենք, որն ունակ է ոչնչացնել ցանկացած հակառակորդի․ Պատրուշև

Նմանատիպ

Ուկրաինան հրապարակել է պատերազմում Ռուսաստանի կորուստները

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հրապարակել է հունիսի 4-ի...

Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքիայում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Վարչապետին ուղեկցում...

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը «Российская Газета»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Ռուսաստանի սահմանների մոտ ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչների թռիչքները՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում պայմանական թիրախների վրա կեղծ հրթիռային հարվածներով՝  դրանք որակելով «վտանգավոր և անհեռատես հիմարություն»։

«Չգիտես ինչու, ամերիկացի քաղաքական գործիչները, որոնք սեփական քարոզչության գերին են, վստահ են, որ Ռուսաստանի հետ անմիջական հակամարտության դեպքում ԱՄՆ-ն ի վիճակի է կանխարգելիչ հրթիռային հարված հասցնել, որից հետո Ռուսաստանն այլևս չի կարողանա պատասխանել։ Սա անհեռատես հիմարություն է և շատ վտանգավոր»,- ասել է Պատրուշևը։

Նրա խոսքով՝ մոռանալով պատմության դասերը, ոմանք Արևմուտքում արդեն խոսում են վրեժխնդրության մասին, որը կբերի Ռուսաստանի նկատմամբ ռազմական հաղթանակի։

«Սրան կարող ենք ասել մեկ բան. Ռուսաստանը համբերատար է և ոչ ոքի չի վախեցնում իր ռազմական առավելություններով: Բայց նա ունի ժամանակակից բացառիկ զենք, որը կարող է ոչնչացնել ցանկացած հակառակորդի, այդ թվում՝ ԱՄՆ-ին, իր գոյությանը սպառնացող վտանգի դեպքում», – հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։

spot_imgspot_img