Սերյոժա Բարսեղյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
Նմանատիպ
Ալբանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սերյոժա Բարսեղյանը նվաճեց 67 կգ քաշային կարգի երկամարտի ոսկե մեդալը։
Պոկում վարժությունում նա ցույց տվեց 128 կգ արդյունք՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ։ Հրումում վարժությունում Սերյոժա Բարսեղյանը 147 կգ արդյունքով գրավեց չորրորդ տեղը։
Երկամարտում նրա արդյունքն է 275 կգ։ Հայ ծանրորդը 5 կգ գերազանցեց երկորրդ տեղը գրաված Ալ Մարզուքին Սաուդյան Արաբիայից։
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ էր դուրս եկել 61 կգ քաշային Ժորա Գրիգորյանը, որը երկամարտում գրավել էր 7-րդ տեղը։
Տղամարդկանց թիմի կազմում մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի եւ Հարություն Եղոյանի գլխավորությամբ հանդես կգան նաեւ Նարեկ Մկրտչյանը (73 կգ), Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սահրադյանը (102 կգ), Գագիկ Մկրտչյանը (+102 կգ)։ Կանանց թիմը Տարոն Թովմասյանի ղեկավարությամբ հանդես կգա Ալինա Սուքիասյան (71 կգ), Աննա Ամրոյան (76 կգ), Էմմա Պողոսյան (81 կգ) կազմով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում