Ռուսաստանում հայտնվել է զրո ռուբլի անվանական արժեքով թղթադրամ
27/03/2023 22:07
Նմանատիպ
Ռուսաստանում հայտնվել է զրո ռուբլի անվանական արժեքով թղթադրամ։ Այն հորինել են Դոնի Ռոստովից երկու ֆինանսիստներ։
Ինչպես գրում է Независимая газета-ն, թղթադրամները վճարման միջոց չեն, սակայն դրանք կարող են օգտագործվել որպես զեղչի կտրոն՝ աֆիլիատ ծրագրերում, կինոթատրոններում, ռեստորաններում կամ թանգարաններում վճարումների համար։
Թղթադրամները պատրաստվելու են պատվերով։ Դրանք կունենան տարբեր պատկերներ։ Թուղթն ունի 100 ռուբլու թղթադրամի չափը և ունի մի քանի աստիճանի պաշտպանություն՝ ժապավեն և դաջված տպագիր։
Նախագծի հիմնադիրներից Ալեքսանդր Սիվոզելեզովն ասում է, որ նման թղթադրամները կարող են հաջողությամբ փոխարինել բոլորի համար ձանձրալի թռուցիկներին։ Դրանք հնարավոր կլինի վերածել նաև թատրոնի տոմսերի կամ հուշանվերների:
Հետևեք մեզ նաև Telegram-ում