Ջավախքում կայացել է մտավորականների մեծարման երեկո

Հունիսի 2-ին Ախալքալաքում Վրաստանի Հայ Օգնության Միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ջավախքի մտավորականների մեծարման երեկո: ՎՀՕՄ-ի կողմից կազմակերպված տվյալ մեծարման երեկոյին մասնակցում էին մոտ երեք տասնյակ մտավորականներ: Նրանք ընտրվել էին շրջանի գյուղերից հանրության ընտրությամբ հետեւյալ մասնագիտություններից` սպորտի, մանկավարժության եւ մշակույթի, հաղորդում է «akhaltskha.net» կայքը:
Մեծարման երեկոյին մտավորականների առջեւ իրենց հիասքանչ երգերի ու պարերի կատարումներով հանդես եկան Ախալցխայի ու Ախալքալաքի երիտասարդական կենտրոնների սաները, ովքեր մեծ հիացմունք առաջացրին ներկաների շրջանում:
Միջոցառմանը ներկա էր նաեւ «ժողովրդական երգիչ» նախագծի մասնակից ` Մասիս Հունանյանը, ով իր գեղեցիկ կատարմամբ գերեց բոլոր ներկաներին:
Մեծարման երեկոյի ավարտին Ախալցխայի Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնի կրտսեր սաներին բախտ վիճակվեց ՎՀՕՄԻ պատրաստած հուշանվերները հանձնել ներկա գտնվող բոլոր մտավորականներին:
Միջոցառման կազմակերպիչների խոսքերով  մեծարման երեկոների կազմակերպումը կրելու է շարունակական բնույթ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում