Սպիտակ տունն անհանգստացած է Արցախում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի առաջխաղացմամբ

Սպիտակ տունն անհանգստացած է Արցախում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի առաջխաղացմամբ

Վաշինգտոնն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի առաջխաղացմամբ։

Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Փաթելը։ Նա հայտնել է, որ պետքարտուղարի օգնական Քարեն Դոնֆրիդը ավելի վաղ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ և մտահոգություն հայտնել ադրբեջանցի զինվորականների տեղաշարժերի կապակցությամբ:

Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ խնդրի լուծման և խաղաղության հասնելու բանալին կողմերի միջև ուղիղ երկխոսությունն է։

«Այդ հակամարտության ռազմական լուծում չկա: Մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Մենք շարունակելու ենք նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին ինչպես երկկողմ հիմքով, այնպես էլ գործընկերների հետ, ինչպես նաև բազմակողմ հարթակներում»,-ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում