ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշներն աճում են
Նմանատիպ
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-փետրվարին շարունակում է աճել։
Ընդ որում, արդյունաբերության աճը դանդաղել է (2022 թվականի արդյունքներով դրա շրջանառությունն աճել է գրեթե 8 տոկոսով, իսկ ընթացիկ տարվա հունվար-փետրվարին՝ ընդամենը 1 տոկոսով)։ Արդյունաբերական հատվածը մեծամասամբ աճել է շինարարության համար մատակարարումների հաշվին (ցեմենտ, ամրաններ և այլն), բայց առայժմ այդ աճը դանդաղել է։ Համապատասխանաբար, նույն մակարդակի վրա է մնացել էլեկտրաէներգիայի արտադրությունը։
Նախկին տեմպերով շարունակում են աճել առևտուրը և ծառայությունները (հիմնականում ՀՀ ժամանած ռուսաստանցիների հաշվին), ինչպես նաև շինարարությունը (նորակառույցներում հիփոթեքի համար պետական սուբսիդիաների հաշվին)։
Արտահանումը շարունակում է աճել ռուսական շուկայում ազատված հնարավորությունների հաշվին՝ այնտեղից արևմտյան ընկերությունների մեծ մասի հեռանալուց հետո։
Գնաճը վերջին 2-3 ամիսներին կայունացել է մոտավորապես 8% մակարդակում՝ Կենտրոնական բանկի գործողությունների արդյունքում։ ԿԲ-ն բարձրացրել է վարկավորման արժեքը և սահմանափակել դրա պահանջարկը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում