Ալիևը պատրաստվում է վերաբնակեցնել Բերձոր քաղաքը

Ալիևը պատրաստվում է վերաբնակեցնել Բերձոր քաղաքը

Բերձոր քաղաքում կառուցվում է մոտ 500 տուն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և հավելել, որ մինչև այս տարվա վերջ հազարավոր մարդիկ կապրեն այնտեղ:

«Սկսել ենք Զաբուխ և Սուս գյուղերի ամբողջական վերակառուցման գործընթացը։ Ավելի քան 1000 մարդ կտեղավորվի Զաբուխ գյուղում, ավելի քան 300 մարդ՝ Սուս գյուղում։ Զաբուխի բնակիչների համար հիմնվում է լրիվ նոր գյուղ»,- ասել է Ալիևը:

Նա նշել է նաև, որ Բերձոր  քաղաքում մզկիթ կկառուցվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում