Թուրքիայում և Սիրիայում ավելի քան 820 հազար մարդ կորցրել է իր եկամուտը երկրաշարժերի պատճառով
Նմանատիպ
Ավերիչ երկրաշարժների հետևանքով Թուրքիայում ավելի քան 658 հազար, իսկ Սիրիայում՝ մոտ 170 հազար մարդ զրկվել է եկամտի աղբյուրից։ Այս մասին հայտնում է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը՝ կոչ անելով շտապ օգնություն ցուցաբերել տուժածներին և կանխել աղքատությունը։
«Նախնական տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում ավելի քան 658000 աշխատող չի կարողանում օրվա հացը վաստակել»,- նշել են զեկույցի հեղինակները՝ հավելելով, որ երկրի իշխանությունների տվյալներով՝ ավելի քան 150000 աշխատատեղ անօգտագործելի է։
«ԱՄԿ-ի գնահատմամբ տուժած շրջաններում յուրաքանչյուր աշխատող ամսական միջինում կորցնում է ավելի քան 230 դոլար, իսկ ընդհանուր առմամբ, ներկայիս ճգնաժամի պատճառով եկամուտների կորուստները կազմում են ամսական մոտ 150 միլիոն դոլար: Սիրիայում ևս վիճակն օրհասական է:
«Սիրիայում, որտեղ 12 տարվա քաղաքացիական պատերազմն արդեն հսկայական վնաս է հասցրել տնտեսությանը և աշխատաշուկային, մոտ 170000 աշխատակից կորցրել է աշխատանքը երկրաշարժերի հետևանքով»,- ասվում է զեկույցում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում