Մեկնարկում է Հ.Քլինթոնի տարածաշրջանային այցը. Նա Երևանում կլինի հունիսի 4-ին
Նմանատիպ
ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը հունիսի 4-ից 7-ը կժամանի Հարավային Կովկասի տարածաշրջան, հաղորդում է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքը: Նախատեսվում է քննարկել տարածաշրջանային անվտանգությանը, ժողովրդավարությանը տնտեսական զարգացմանը և տեռորիզմի դեմ պայքարին վերաբերող հարցեր:
Աղբյուրի համաձայն՝ Հ.Քլինթոնը Հայաստանում կլինի հունիսի 4-ին: Նա կահնդիպի Նախագահ Սերժ Սարգսյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ղեկավարների հետ:
Հունիսի 5-ին ԱՄՆ պետքարտուղարը Վրաստանի Բաթումի քաղաքում կբացի ԱՄՆ-Վրաստան Ռազմավարական համագործակցության կոմիտեի լիագումար նիստը: Նա նաև կհանդիպի Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և քաղաքական ու հասարակական ակտիվ ներկայացուցիչների հետ:
Հ.Քլինթոնը հաջորդ օրը կմեկնի Ադրբեջան, ուր կհանդիպի այդ հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
ԱՄՆ պետքարտուղարն իր շրջագայությունը կավարտի Թուրքիայում: Ստամբուլում նա վարելու է Գլոբալ հակաահաբեկչական ֆորումի նախարարների հանդիպումը, որին նախատեսվում է քննարկել Սիրիային և Իրանին վերաբերող հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում