Ռուսաստանը կչեղարկի Հայաստանի հետ ռոումինգը
Նմանատիպ
Ռուսաստանը մինչև 2025 թվականը կչեղարկի միջազգային ռոումինգը Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ:
Այս մասին այսօր հայտնել է «Ведомости»-ն՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) հարցման հավելվածը, որն ուղարկվել է դաշնակից երկրների բոլոր խոշոր բջջային օպերատորներին և ՌԴ տնտեսական զարգացման նախարարությանը։
Ըստ թերթի տեղեկատվության՝ մինչև 2024 թվականի վերջը հեռահաղորդակցական ընկերությունները պետք է ներկայացնեն «ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում կապի ծառայությունների արդար սակագների կիրառման կանոնները»։
Մինչև 2025 թվականի առաջին եռամսյակը օպերատորները պետք է նվազեցնեն միջազգային կապի սակագները և բջջային կապի ծառայությունների համար համապատասխան սակագներ սահմանեն ԵԱՏՄ երկրների բաժանորդների համար։ Նամակում հանձնաժողովը խնդրել է տրամադրել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալները Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում բաժանորդների թվի, օգտատերերին մատուցված ծառայությունների ծավալի և արժեքի մասին: Հանձնաժողովին անհրաժեշտ է նաև տրամադրել տվյալներ ստացված եկամուտների մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում