Ռուսաստանը զորավարժություններ է սկսում մինչև 12000 կմ հեռահարությամբ բալիստիկ հրթիռներով

Ռուսաստանը զորավարժություններ է սկսում մինչև 12000 կմ հեռահարությամբ բալիստիկ հրթիռներով

Ռուսաստանը զորավարժություններ է սկսել «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռային համակարգով, որը Եվրոպայում ընկալվել է որպես Մոսկվայի՝ միջուկային հզորությունը ցուցադրելու փորձ:

«Ընդհանուր առմամբ զորավարժություններին ներգրավված է ավելի քան 3000 զինվորական և մոտ 300 միավոր տեխնիկա»,- նշել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Յարս» շարժական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռային համակարգերը Ռուսաստանի զինանոցի ամենահզոր միավորներից են, որոնց հեռահարությունը հասնում է մինչև 12000 կմ-ի:

«Զորավարժությունների ընթացքում «Յարս» շարժական համակարգերը կրակ կարձակեն Ռուսաստանի երեք շրջաններում»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն՝ չբացահայտելով շրջանների անունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում