Apple-ն ընդդեմ բանկերի. ընկերությունն անտոկոս գումար կտրամադրի
29/03/2023 17:13
Նմանատիպ
Apple ընկերությունն ԱՄՆ-ում գործարկել է Apple Pay Later ծառայությունը («Գնիր հիմա, վճարիր հետո»), որը սպառնում է խաթարել ամերիկյան բանկային և ֆինանսական համակարգի «մանրածախ» ոլորտը։
Apple Pay Later ծառայությունը թույլ կտա օգտատերերին մինչև վեց շաբաթվա ընթացքում առանց տոկոսների կամ հավելյալ վճարների գումար ներգարվել և գնումներ, վաճարումներ կատարել:
«Օգտատերերը կարող են iPhone-ների և iPad-ների միջոցով ստանալ 50-ից մինչև 1000 ԱՄՆ դոլարի սահմաններում գումար և վճարումներ, գնումներ կատարել այն վաճառասրահներում և առցանց տիրույթներում, որտեղ ընդունում են Apple Pay վճարումներ»,- նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-ի մանրածախ ոլորտի վաճառակետերի ավելի քան 85%-ն ընդունում է Apple Pay-ով գործարքներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում