«Ռոսսելխոզնադզորը» կարող է սահմանափակել Հայաստանից կաթնամթերքի ներկրումը
Նմանատիպ
«Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ կարող է դիտարկել Հայաստանից կաթնամթերքի մատակարարումների սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը: Այդ մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:
«Ռոսսելխոզնադզորում» նշել են, որ նկատվում է Հայաստանից Ռուսաստանի շուկա կաթնամթերքի մատակարումների աճ։ Հայկական կողմից ստացված նախնական տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի կաթ վերամշակող ձեռնարկություններն օգտագործում են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումք, որոնց նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառում։
«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանի Հանրապետության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին առաջարկել է մինչև մարտի 31-ն ընկած ժամանակամիջոցում քննարկել Հայաստանից Ռուսաստան այլ արտադրողներից կաթնամթերքի հետագա մատակարարումների հնարավորությունը։ Խորհրդակցությունների արդյունքներով կդիտարկվի Հայաստանի Հանրապետության կաթ վերամշակող բոլոր ձեռնարկություններից կաթնամթերքի մատակարարումների սահմանափակումներ մտցնելու հարցը», – հայտնել են գերատեսչությունում։
«Հայտնաբերված խախտումների բնույթը նաև վկայում է Պետական անասնաբուժական ծառայության կողմից կաթնամթերքի վերամշակման ձեռնարկությունների գործունեության նկատմամբ պատշաճ վերահսկողության բացակայության մասին, ինչի պատճառով առաջանում են Ռուսաստան անորակ և ոչ անվտանգ արտադրանքի ներկրման վտանգներ», – ասված է հաղորդագրության մեջ։
Այս կապակցությամբ «Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ տեսչական ստուգման ենթարկված երկու ձեռնարկություններից Ռուսաստան կաթնամթերքի ներկրման սերտիֆիկացումը կասեցնելու խնդրանքով։
«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին տեղեկացրել է ԵԱՏՄ-ում գործող անասնաբուժական օրենսդրության խախտումների անթույլատրելիության մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում