ԵՊՀ-ում անց է կացվում գիտաժողով՝ «Հայաստանի անվտանգությունը տարածաշրջանային ռազմաքաղաքական գործընթացների համատեքստում» թեմայով

Այսօր Երևանի պետական համալսարանի գիտխորհրդի դահլիճում տեղի կունենա «Հայաստանի անվտանգությունը տարածաշրջանային ռազմաքաղաքական գործընթացների համատեքստում» խորագրով հանրապետական գիտաժողով, հայտնում են ԵՊՀ-ի լրատվական ծառայությունից:
Գիտաժողովի ժամանակ իրենց զեկույցներով հանդես կգան ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Ռազմավարական հետազոտությունների բաժնի աշխատակիցները, ինչպես նաև ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ներկայացուցիչները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում