Ադրբեջանցի զինծառայողն ինքնասպա՞ն է եղել
04/06/2012 13:03
Նմանատիպ
Ադրբեջանական բանակում ինքնասպանության դեպք է գրանցվել:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ուենցել Բեյլագան շրջանի զորամասում, որտեղ զինծառայող Սահիբ Խալիլովը (1991թ.-ի ծնված) ծառայողական զենքով կրակել է ինքն իր վրա:
Միջադեպը հաստատվել է ՊՆ-ի կողմից: Տարվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ այս օրերին չափազանց լարված է եղել հայ-ադրբեջանական սահմանը Տավուշի մարզի կողմից: Այս գիշեր ադրբեջանական դիվերսիոն խումբը հարձակվել է հայկական հենակետերի վրա: Ինքնապաշտպանության արդյունքում հայկական կողմն ունի երեք զոհ և վիրավորներ: Ադրբեջանական կողմը դեռևս չի հրապարակում տեղեկատվություն դիվերսիոն այդ գործողությունների արդյունքում իր զոհերի մասին, սակայն հայկական փորձագետների կարծիքով՝ հակառակորդը սովորության համաձայն թաքցնում է այդ տեղեկատվությունը՝ զոհերին ներկայացնելով որպես ինքնասպան եղած կամ դժբախտ պատահարներում մահացած զինվորների:
Հետևեք մեզ նաև Telegram-ում