Լաչինի միջանցքի երթուղին փոխվում է
Նմանատիպ
Լաչինի միջանցքի երթուղին փոխվում է․ Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և որ Հայաստանի սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությունը։
Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է Կառավարության Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ դեռևս 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի և ԼՂ իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում Լաչինի միջանցքի երթուղին փոխվել է՝ նոր ճանապարհի գործարկմամբ, բայց, քանի որ Լաչինի միջանցքը՝ ՀՀ-ն կապող միակ ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվել էր ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում ՀՀ տարածք՝ Կոռնիձորի կամրջով, ապա՝ նորից Ադրբեջանի տարածք, ապա նորից՝ Հայաստանի Հանրապետության տարածք: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այդ երթուղին պետք է գործեր մինչև 2023 թ ապրիլի 1-ը:
«Նախօրեին մենք տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին, որ համաձայն պայմանավորվածության՝ Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և որ Հայաստանի սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությունը: Սահմանապահ զորքերը տեղակայվելու են Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, այն նույն դիրքերում, որտեղ մինչև օրս ՊՆ ստորաբաժանումներն էին տեղակայված»,-ասել է վարչապետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում