Առաջին անգամ Լոնդոնը զիջել է իր դիրքերը` որպես աշխարհի ֆինանսական կենտրոն
Նմանատիպ
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը պատմության մեջ առաջին անգամ զիջել է միանձնյա առաջատարությունը` որպես աշխարհի գլխավոր ֆինանսական կենտրոնի, և այժմ առաջին տեղն ըստ մրցունակության կիսում է Նյու Յորքի հետ։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Financial Times-ը՝ վկայակոչելով Լոնդոնի վարչակազմի զեկույցը։
Դրա համաձայն՝ մեգապոլիսներից յուրաքանչյուրը մրցունակության ոլորտում 60 միավոր է հավաքել։ Ընդ որում Լոնդոնի ցուցանիշը անցյալ տարվա համեմատ մեկ կետով բարձրացել է, իսկ Նյու Յորքինը՝ երկու կետով, ինչը հնարավորթւոյւն է տվել նրան հավասարվել բրիտանական մայրաքաղաքին։ Երրորդ տեղում Սինգապուրն է՝ 51 միավորով։
Լոնդոնը շարունակում է լավ արդյունքներ ցույց տալ նորարարության, ֆինանսական գործունեության մասշտաբի, կայունության, բիզնեսի ենթակառուցվածքների, ընդունակ ֆինանսիստների ներգրավման և կարգավորման ոլորտներում: Իր հերթին, Նյու Յորքը բարձր միավորներ է հավաքում տեխնոլոգիական ներդրումների աճի, գործարքների կնքման և կայուն ֆինանսական գործիքների թողարկման համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում