Դոլարի թուլացումը կարող է շահավետ լինել զարգացող երկրների համար․ Bloomberg
Նմանատիպ
Ապագայում դոլարի ազդեցության թուլացումը կարող է շահավետ լինել մնացած աշխարհին։ Չնայած այն հանգամանքին, որ դոլարը չի կորցնի համաշխարհային պահուստային արժույթի իր կարգավիճակը, սակայն Արևելյան Եվրոպայում և Հարավային Ամերիկայում էներգառեսուրսներ ներմուծող երկրներն իրենց ավելի թեթև կզգան։
Նման եզրակացության է եկել Bloomberg գործակալությունը:
Վերջին մեկ տարվա ընթացքում դոլարը լրջորեն թուլացել է, քանի որ ԴՊՀ-ն փոխում է իր դրամավարկային քաղաքականությունը տարբեր տնտեսական բարդությունների ֆոնին, որոնք սկսվել են դեռևս կորոնավիրուսի համավարակի ժամանակ։
Հրապարակման մեջ նշվում է, որ դոլարի փոխարժեքի թուլացումից ամենաշատը կարող են շահել Արևելյան Եվրոպան և Հարավային Ամերիկան։ Ընդ որում, տեղական արժույթների փոխարժեքների ամենամեծ աճը գրանցվել է էներգառեսուրսներ ներմուծող երկրների մոտ։
Հոդվածի հեղինակների կարծիքով ՝ 2021 թվականին դոլարի փոխարժեքի կտրուկ աճը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել զարգացող երկրների համար, քանի որ տեղական կենտրոնական բանկերը կտրուկ բարձրացրել են տոկոսադրույքները, որպեսզի թույլ չտան իրենց արժույթների թուլացում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում