Արցախի ռազմա-մարզական վարժարանում անցկացվել են դաշտային պարապմունքներ

Օրերս ԼՂՀ պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի անվան ռազմա-մարզական վարժարանում անցկացվեցին դաշտային ելքեր, որին շրջանավարտ սաներից բացի մասնակցում էին նաև բոլոր վարժարանականները: Այս պարապմունքների անցկացման նպատակն է գործնականում կիրառել այն գիտելիքները, որոնք վարժարանականները ստացել էին վարժարանում ուսանելու ընթացքում:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ ՊՆ լրատվության և քարոզչության բաժնից, դաշտային պարապմունքների ժամանակ փորձառու հրահանգիչներն ուշադրությամբ հետևում էին պարապմունքների անցկացման համար նախապես մշակված պլանին և իրենց խորհուրդներով ու դիտողություններով օգնում վերացնել նկատված թերությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում