23.1 C
Yerevan

Ռուսաստանում զորահավաքի երկրորդ ալիք չի լինի․ ՌԴ ՊՆ

Նմանատիպ

Ուկրաինան հրապարակել է պատերազմում Ռուսաստանի կորուստները

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հրապարակել է հունիսի 4-ի...

Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքիայում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Վարչապետին ուղեկցում...

Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել

Հնդկաստանի Բալեշվար քաղաքի մոտակայքում երկու մարդատար և մեկ բեռնատար...

Ռուսաստանում զորահավաքի երկրորդ ալիք չի նախատեսվում: Այս մասին ասել է ՌԴ Գլխավոր շտաբի գլխավոր կազմակերպչական-մոբիլիզացիոն վարչության մամուլի քարտուղար Վլադիմիր Ցիմլյանսկին։

«Ուզում եմ բոլորիդ հավաստիացնել, որ Գլխավոր շտաբը չի նախատեսում զորահավաքի երկրորդ ալիք: Արդեն զինծառայության կանչվածները, ինչպես նաև գործողությանը մասնակցելու կամավոր ցանկություն հայտնած քաղաքացիները լիովին բավարար են հանձնարարված խնդիրները կատարելու համար», – մեջբերում է նրա խոսքը «Интерфакс» գործակալությունը:

Վլադիմիր Ցիմլյանսկին հավելել է, որ ներկայում զգալիորեն ավելացել է պայմանագրով կամավոր զինվորական ծառայության անցնելու որոշում կայացրած քաղաքացիների թիվը:

«Պայմանագրով հավաքագրման աշխատանքները շարունակվում են Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների պետական ​​մարմինների հետ սերտ համագործակցությամբ», – հավելել է Գլխավոր շտաբի ներկայացուցիչը:

Ռուսաստանում մասնակի զորահավաք էր իրականացվում 2022 թ. սեպտեմբերի 21-ից: 2022 թ. հոկտեմբերի 28-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրեց զորահավաքի միջոցառումների ավարտի մասին։ 2022 թ. նոյեմբերի 4-ին Պուտինը հայտարարեց, որ «հատուկ ռազմական գործողության շրջանակներում» զորակոչվել է 318 հազար մարդ։

spot_imgspot_img