Իրանը Բաքվից հաշիվ է պահանջել Իրայելի հետ համագործակցության համար

Իրանը Բաքվից հաշիվ է պահանջել Իրայելի հետ համագործակցության համար

Իրանի ԱԳՆ-ն Ադրբեջանից բացատրություններ է պահանջել Իսրայելի հետ հակաիրանական համագործակցության վերաբերյալ, հայտնում է IRNA գործակալությունը։

Մասնավորապես, Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին Բաքվի և Թել Ավիվի համագործակցությունը դավադրություն է անվանել, որն Իսրայելը պատրաստում է Իրանի դեմ` Ադրբեջանի տարածքում։
Միաժամանակ Քանանին մատնանշել է «Իրանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև պատմական և կրոնական անքակտելի կապը»։

«Իսլամական Հանրապետությունը միշտ փորձել է խափանել չարակամների ջանքերը՝ սեպ խրել երկու հարևան երկրների միջև, և ակնկալվում է, որ Ադրբեջանի կառավարությունն էլ կխուսափի թշնամիների թակարդից: Ակնհայտ է, որ Իրանը չի կարող անտարբեր մնալ իր դեմ Ադրբեջանի տարածքից սիոնիստական ռեժիմի դավադրության նկատմամբ»,- Քանանիի խոսքերն է մեջբերում IRNA-ն:

Նշենք, որ Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենն Իսրայել ժամանած իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո, հայտարարել է, որ Իսրայելն ու Ադրբեջանը պետք է համատեղ դիմադրեն Իրանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում