Հայկական կաթնաշոռի շուկայում նոր փորձաքննություն է անցկացվել
Նմանատիպ
Սպառողների ազգային ասոցիացիացիան ուսումնասիրություն է կատարել կաթնամթերքի շուկայում` պարզելու համար, թե որքանով են իրականությանը համապատասխանում վերջերս մամուլում տարածված լուրերը կաթնաշոռերի անվտանգության մասին։
Այսպիսով` փորձաքննության են ենթարկվել 10 նմուշի կաթնաշոռ, խախտումներ են հայտնաբերվել միայն երկուսում։
Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը նշեց, որ ամբողջությամբ դրական արդյունքներ են գրանցել «Բիո կաթ», «Աշտարակ կաթ», «Թամարա» ընկերությունները։
Ամենավատ արդյունքները, ըստ լաբորատոր փորձաքննության, գրանցել է «Անի» ընկերության կաթնաշոռը։
«Բոլոր 3 լաբորատորիաները տվել են վատ արդյունք։ Բորբոսասնկերը չնայած եղել են նորմայի սահմաններում` 50–ից պակաս, բայց խմորասնկերը եղել են 800 հատ, դա նորմային չի համապատասխանում, պետք է 100 հատից ավել չլինի»,– նշել է նա։
Մելիտա Հակոբյանը նշում է, որ փորձաքննությունը կատարվել է 3 տարբեր տեղերում, իսկ նորմատիվները հաշվարկվել են ըստ ԵԱՏՄ 03 213 կաթ–կաթնամթերքի անվտանգության փաստաթղթերի հիման վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում