ԵԱՏՄ-ում կներդրվի մրգերի և բանջարեղենի հետագծելիության համակարգ
Նմանատիպ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է կարանտինային հսկողության տակ գտնվող արտադրանքի հետագծելիության կարգը, փաստաթուղթն ուժի մեջ է մտնում մեկ տարի անց՝ 2024 թվականի մարտին։ Այս մասին հայտնել է Ղազախստանի առեւտրի եւ ինտեգրացիայի նախարարությունը։
«Այդ փաստաթուղթը թույլ կտա բուսասանիտարական հսկողության մարմիններին հետեւել կարանտինային հսկողության տակ գտնվող արտադրանքին դաշտից մինչեւ վաճառասեղան, իսկ բիզնեսին՝ խուսափել Եվրասիական տնտեսական միության երկրների կողմից պտուղ-բանջարեղենի ներմուծման անհիմն արգելքներից եւ սահմանափակումներից»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ցանկը պարունակում է 35 տեսակի արտադրանք՝ կարտոֆիլ, լոլիկ, գլուխ սոխ, կաղամբ, գազար, վարունգ, հատիկաընդեղեն, առանձին տեսակի սերմեր, ընկույզ, բանան, սուրճ եւ այլ տեսակներ: «Հետագծելիությունը կիրականացվի ազգային թվային համակարգերի ինտեգրման միջոցով։ Դրա համար ԵԱՏՄ անդամ երկրների համապատասխան մարմինները տեղեկատվական համակարգ կներմուծեն կարանտինային բուսասանիտարական ստուգումների արդյունքները, որոնք անցկացվել են կարանտինային հսկողության տակ գտնվող արտադրանքի խմբաքանակի նկատմամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նույն համակարգում ձեւավորվում է յուրաքանչյուր խմբաքանակի եզակի նույնականացման համար: Կարանտինային հսկողության տակ գտնվող արտադրանքի խմբաքանակ ստանալիս արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները տեղեկատվական համակարգի միջոցով պարտավոր են ապրանքի ժամանման մասին անհապաղ հայտնել նշանակման երկրի լիազոր մարմնին։ Մինչեւ կարգի ուժի մեջ մտնելու պահը ԵՏՀ-ն կլրամշակի տեխնոլոգիական փաստաթղթերը ինտեգրված տեղեկատվական համակարգի գործարկման համար, իսկ լիազորված մարմինները պետք է ապահովեն ազգային տեղեկատվական համակարգերի պատրաստվածությունը փոխադարձ ինտեգրման համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում