Ռոսսելխոզնադզորը դիմել է Հայաստանին կաթնամթերքի մատակարարումը դադարեցնելու խնդրանքով
Նմանատիպ
Ռոսսելխոզնադզորը դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը ապրիլի 5-ից կաթնամթերքի մատակարարումը Ռուսաստան դադարեցնելու խնդրանքով։
Համապատասխան հայտարարությունը հրապարակել է ՌԴ տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը հայտարարել էր, որ կքննարկի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման սահմանափակումների հարցըհայկական կողմի վատ վերահսկողության և սահմանափակող միջոցների խախտման պատճառով։ Հայկական կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի կաթի վերամշակման ձեռնարկություններն օգտագործում են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումքը, ինչի նկատմամբ Ռոսսելխոզնադզորը սահմանափակող միջոցներ է կիրառել։
Մարտի 20-24-ը Հայաստանի կաթի վերամշակման ձեռնարկություններում անցկացված ստուգումների արդյունքները քննարկվել են մարտի 31-ին ՌԴ և ՀՀ անասնաբուժական ծառայությունների միջև կայացած բանակցությունների ընթացքում:
«Հանդիպման ընթացքում հարց է բարձրացվել Հայաստանի անասնաբուժական ծառայության կողմից ՌԴ սպառողների համար կաթնամթերքի անվտանգությունը երաշխավորելու անհնարինության մասին», – նշում է Ռոսսելխոզնադզորը։
Նման խնդրանքով դիմելը պայմանավորված է ստուգման անբավարար արդյունքներով, որոնց մասին հաղորդվել էր ավելի վաղ:
Մատակարարումը վերսկսելու հնարավորությունը հավելյալ կքննարկվի հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ հայկական կողմի կատարած աշխատանքներից հետո։
Հիշեցնենք, որ Սպառողների ազգային ասոցիացիացիան այսօր հրապարակել է կաթնամթերքի շուկայում նոր ուսումնասիրության արդյունքներ։ Փորձաքննության է ենթարկվել 10 նմուշի կաթնաշոռ, խախտումներ են հայտնաբերվել միայն երկուսում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում