23.1 C
Yerevan

Ֆինլանդիան կանդամակցի ՆԱՏՕ-ին. Շվեդիան դեռևս կսպասի

Նմանատիպ

Ուկրաինան հրապարակել է պատերազմում Ռուսաստանի կորուստները

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հրապարակել է հունիսի 4-ի...

Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքիայում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Վարչապետին ուղեկցում...

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Երկար բանակցություններից և ճնշումներից հետո Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որը թույլ կտա Ֆինլանդիային միանալ ՆԱՏՕ-ին։

Թուրքիայի խորհրդարանը ՆԱՏՕ-ի դաշինքի 30 անդամներից վերջինն էր, որը վավերացրեց Ֆինլանդիայի անդամակցությունը։ Օրեր առաջ Հունգարիայի օրենսդիր մարմինը ևս հաստատեց Ֆինլանդիայի՝  ՆԱՏՕ-ին անդամակցելու օրինագիծը:

Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրանքով դիմել էին անցյալ տարի, երբ սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտությունը: Սակայն վերջիններիս անդամակցության գործընթացը կասեցվել էր Թուրքիայի և Հունգարիայի կողմից. որևէ  նոր երկրի անդամակցության համար անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի բոլոր անդամների խորհրդարանների վավերացումը։ Այժմ Ֆինլանդիայի «խնդիրը լուծվեց», իսկ Շվեդիան դեռ պետք է սպասի՝ նույն Թուրքիայի և Հունգարիայի խորհրդարանների վավերացմանը։

«ՆԱՏՕ-ին անդամակցությունը կամրապնդի Ֆինլանդիայի անվտանգությունը և կբարելավի կայունությունը Բալթիկ ծովում և Հյուսիսային Եվրոպայում»,- հայտարարել է Ֆինլանդիայի կառավարությունը՝ հավելումով, որ երկիրը կշարունակի կանգնել Շվեդիայի կողքին և կաջակցի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում։

Ֆինլանդիայից առաջ վերջին երկիրը, որը միացել էր ՆԱՏՕ-ին, Հյուսիսային Մակեդոնիան էր, որը դաշինքին միացել էր 2020 թվականին։

spot_imgspot_img