Գոհար Պողոսյանը կրկին նշանակվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնում
04/06/2012 16:04
Նմանատիպ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ` Գոհար Պողոսյանը հունիսի 4-ից նշանակվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնում: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԺ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ Գոհար Պողոսյանը մինչև ԱԺ նախագահի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականը ղեկավարում էր ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը, սակայն երբ ԱԺ նախագահ դարձավ Սամվել Նիկոյանը, նա ազատվել էր պաշտոնից վերջինիս հրամանով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Աշխատանքից ազատման մասին հրամանը մեծ անակնկալ էր Գոհար Պողոսյանի և հանրության համար, քանի որ հիմնավորվում էր նրանով, որ Գ.Պողոսյանը Ամանորի հետտոնական երկու օրերին բացակայել է աշխատանքից: Նշենք, որ Գոհար Պողոսյանը շուրջ 20 տարի աշխատել է ԱԺ-ում: