Մարիամ Մկրտչյանը՝ թոփ-100 շախմատիստուհիների վարկանիշում
01/04/2023 14:02
Նմանատիպ
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) թարմացրել է շախմատիստների վարկանիշը պաշտոնական կայքում։
Առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է՝ 2853 միավորով։ Երկրորդ տեղում ռուս Յան Նեպոմնյաշչին է (2795), երրորդը՝ չինացի Դինգ Լիրենը (2788)։
Հայաստանից առաջին հարյուրյակում են Գաբրիել Սարգսյանը (42-րդ տեղ), Հայկ Մարտիրոսյանը (61-րդ) և Հրանտ Մելքումյանը (100-րդ)։
ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը զբաղեցնում են համապատասխանաբար 11-րդ և 52-րդ տեղերը։
Կանանց վարկանիշում լավագույնը կրկին չինուհի Հոու Յիֆանն է (2628): Մեր երկրի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը 50-րդն է, Լիլիթ Մկրտչյանը` 62-րդը, Աննա Սարգսյանը` 72-րդը և Մարիամ Մկրտչյանը՝ 87-րդը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում